Իրանը իսրայելական գրոհին կպատասխանի մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները. CNN
Իրանի պատասխանը իսրայելական վերջին հարվածին կարող է տրվել մինչև նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին, փոխանցում թ ՏԱՍՍ-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը սիոնիստական վարչակարգի ագրեսիային կլինի վճռական և ցավոտ»,- ասել է CNN-ի զրուցակիցը՝ ավելացնելով, որ պատասխան գործողությունները «հավանաբար, կհաջորդեն մինչև նախագահական ընտրությունների օրը»։
Հեռուստաընկերության կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ Թեհրանը հրաժարվում է իսրայելական գրոհի լրջությունը փոքրացնելու իր նախնական ռազմավարությունից։

