Հայոց ցեղասպանnւթյան միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. Միրզոյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը  Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե Արցախյան հակամարտության կարգավորման հարց ԱԳՆ օրակարգում գոյություն ունի՞։

«Երբ ասում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, հասկանում ենք այն ամբողջ կոնֆլիկտը, որը եղել է, թղթով, քանի դեռ պայմանագիրը ստորագված չէ, ավարտված չէ։ Բոլորս ունենք մեր պատկերացումները։ Ես Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ասելով մի բան եմ հասկանում, կարող է՝ դուք այլ բան։ Մենք այս պահին զբաղվում ենք և մեր զբաղվելիքը հետևյալ վերնագիրն ունի՝ Ադրբեջանի հետ  հարաբերությունների կարգավորում»,- ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ հարցին՝ նա ասաց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։

Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ  առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգը չէ»։