Հայաստանը պաշտպանական բոլոր ոլորտներում համագործակցում է ԱՄՆ-ի հետ. ԶՈՒ ԳՇ պետ
Հայաստանը պաշտպանական բոլոր ոլորտներում համագործակցում է ԱՄՆ-ի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին նշեց ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ – լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
«Մենք համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ բոլոր ոլորտներում՝ ռազմական, ռազմատեխնիկական, սա համագործակցություն է պաշտպանական ոլորտում»,- մասնավորապես նշեց Ասրյանը՝ հրաժարվելով մեկնաբանել ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունը։

