ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվն ավելացել է․ փոխնախարար

Հայաստանի քաղաքացիություն ստացած արցախցիների թիվն ավելացել է։ Այս մասին այսօր 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը հրավիրված Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտնել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշել է, որ հոկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն է ստացել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 3611 անձ՝ հոկտեմբերի 10-ի 3409-ի դիմաց:

Ժամանակավոր կացության վկայական է տրվել 113 635 վերաբնակիչների, հաշվառված է 99 091 քաղաքացի: