Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ նախնական արդյունքներով «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է քվեների շուրջ 53%-ը և կարող է ստանալ 150 մանդատներից առնվազն 90-ը։

Ընտրատեղամասերի 70 տոկոսի քվեների հաշվարկներով՝ խորհրդարան կմտնեն նաև

«Փոփոխության կոալիցիա» – 11.199%
«Միացյալ ազգային շարժում» – 9,8%
«Ուժեղ Վրաստան» – 9%
«Գախարիան հանուն Վրաստանի» – 8,2%

Մնացած կուսակցությունները չեն հաղթահարում 5%-ի շեմը