Ալեն Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպում է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի՝ Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ:
ԱԺ-ից հայտնում են, որ քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ` կողմերն ընդգծել են հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարևորությունը երկու երկրների համար:
Քննարկումների առանցքում են եղել երկու երկրների խորհրդարանական համագործակցությանը և գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը միտված քայլերի ձեռնարկման հարցերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին:

