Սուրբ Գևորգի մասունքը տարվել է Արագածոտնի թեմի Կոշ գյուղի եկեղեցի (տեսանյութ)

Սուրբ Գևորգի մասունքը տարվել է Արագածոտնի թեմի Կոշ գյուղի եկեղեցի և պատարագ է մատուցվել, այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Կոշը ժամանակին էջմիածնապատկան գյուղ է եղել: Ավանդաբար Սուրբ Գևորգի տոնը նշելուց մեկ շաբաթ անց սրբի մասունքը բերվում է նաև այս եկեղեցի և պատարագ է մատուցվում:

Կատարվել է նաև ջրօրհնյաց կարգ: Օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնված նոր մյուռոնով պատարագիչ հոգևորականն օրհնել է ջուրը: Հավատացյալներն իրենց հետ տուն են տարել օրհնված ջուրը՝ հավատալով դրա ապաքինող, մաքրագործող զորությանը: