Խափանում. Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

Գերատեսչությունը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

Պուշկինի թունելը Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին է։