Առաջիկայում Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների վերաբերյալ գործի նյութերը կփոխանցվեն դատարան

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը խոսել է առևանգված և Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։

«Նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում նյութերը կփոխանցվեն դատարան։ Այս քրեական գործով տուժողները շատ են»,- ասել է նա։