Հավելվածները լսում են մեզ

«Ինստագրամ»-ը լսում է (ակտիվ ունկնդրման տարբերակ) յուրաքանչյուր օգտատիրոջ՝ գովազդային նպատակներով․ խոստովանել է գովազդային ծառայությունների մատուցման հարթակի գլխավոր գործընկերներից մեկը՝ Cox Media Group-ը (CMG):

«Ֆեյսբուք»-ի իր էջում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը այդ մասին գրել է.

«Մետայի, Գուգլի, Ամազոնի հետ աշխատող ընկերությունը, հայերեն ասած, պալիտ ա արել, որ հավելվածները լսում են մեր ասածը, և գովազդը ըստ դրա է նաև թիրախավորվում։ Էն, ինչ մենք առանց դա էլ գիտեինք»:

Հղումը՝ այստեղ habr.com: