Որևէ եկամուտ չհայտարարագրած Արմեն Աբազյանի հարուստ կինն էլ ավելի է հարստացել

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր հայտարարագիրը, որում նախորդ տարիների հայտարարագրերի համեմատ էական փոփոխություններ չկան։

Նախորդ տարիների պես Աբազյանը հայտարարագրում է 1 բնակարան Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ գնված 2006 թվականին, և 1 հողամաս՝ դարձյալ Շիրակի մարզում՝ գնված 2010 թվականին։
Նրա բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 2.5 մլն դրամ, իսկ որպես կախիկ դրամ նա հայտարարագրել է 1.3 մլն դրամ։

Փոխառություններ, մեքենա, թանկարժեք իրեր ԱԱԾ տնօրենը չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է մոտ 25 մլն դրամ աշխատավարձը։

Փոխարենը բավական հետաքրքիր է Արմեն Աբազյանի կնոջ Անահիտ Զաքարյանի ներկայացրած հայտարարագիրը։ Ի տարբերություն ամուսնու՝ կինը հայտարագրել է 9 անշարժ գույք, որոնցից՝ 4 հողամաս է միանձնյա սեփականությամբ ՝ Շիրակի և Վանաձորի մարզերում, մեկը միանձնյա սեփականությամբ անհատական բնակելի տուն՝ Վանաձորում, 3-ը՝ արտադրական նշանակության տարածք, մեկը՝ միանձնյա սեփականությամբ հասարակական նշանակությամբ տարածք՝ Շիրակի մարզում։

Անահիտ Զաքարյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 100 000 դոլար և 9 մլն 650 հազար դրամ կանխիկ գումար, այն դեպքում, երբ տարեսկզբին նրա հայտարարագրած կանխիկ գումարի չափը եղել է 650 հազար դրամ։ Չնայած կանխիկ դրամի նման աճին՝ Աբազյանի կինը տարվա ընթացքում ստացած որևէ եկամուտ չի հայտարարագրել։

Աղբյուր` Փաստինֆո