Արմեն Աշոտյանի ազատությանը սպասող մեր քաղաքացիներին չափազանցված հույսերով կերակրել պետք չէ

Քաղբանտարկյալ Աշոտյանի գործով վերջին իրադարձություններով պայմանավորված հարկ ենք համարում մի քանի շեշտադրումներ անել` խուսափելու անհիմն շահարկումներից:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքը շարունակվում է: Այդ քաղաքական հետապնդումը որևէ ավելորդ լավատեսություն չի ներշնչում: Այդ լավատեսությունը ոչ տեղին ու ոչ էլ փաստարկված է: Ընդհակառակը` անհրաժեշտ է զուսպ լինել:

Արմեն Աշոտյանի ազատությանը սպասող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներին չափազանցված հույսերով կերակրել պետք չէ: Այն բթացնում է զգոնությունը և ընկճում պայքարը: Ընդորում, այդ լուրերը կարդում են նաև պարոն Աշոտյանի հարազատներն ու մտերիմները:

Այս իշխանություններից արդարադատություն ակնկալել պետք չէ, առավել ևս` զբաղվել գուշակություններով:

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է և անհապաղ պետք է ազատ արձակվի։

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից