Հնդկաստանի վարչապետը 32 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Ուկրաինա
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր առաջին այցն է կատարել Ուկրաինա՝ 1992 թվականին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։ Այս մասին հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը։
gazeta.ru-ի հաղորդմամբ, Մոդիի՝ Կիև այցի ծրագրի մանրամասները չեն բացահայտվում։ Հեռուստաալիքի տվյալներով, այցը կտևի մի քանի ժամ։

