Դատարանը Կարապետ Պողոսյանի տնային կալանքը երկարաձգեց 3 ամսով
«Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ Մարտիրոսյանի երեք ամիս ժամկետով երկարաձգեց Կարապետ Պողոսյանի տնային կալանքը, անփոփոխ թողնելով 2000000 դրամ գրավը։
Փաստում ենք, որ վերջին երեք ամիսների ընթացքում, պետական մարմիների կողմից ամուսնուս նկատմամբ իրականացվող ապօրինություններն իշխանության նենգ վրեժխնդրության դրսևորում են, քաղաքական ճնշումներ»,- հայտնում է Կ․ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը։

