Բայդենը նշել է, որ դուրս կգա նախագահական մրցապայքարից, եթե․․․
ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը BET-ի հետ զրույցում ասել է, որ դուրս կգա նախագահական մրցապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ առողջական խնդիրներ ունի։
«Եթե ես ինչ-որ հիվանդություն ունենայի, եթե ինչ-որ մեկը՝ բժիշկները, գային ու ասեին, որ դուք այսինչ խնդիրն ունեք», – ասել է ԱՄՆ նախագահը։
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, իմաստությունը միակ բանն է, որ բերում է տարիքը։
Բայդենն ավելի վաղ ասել էր, որ իրեն լավ է զգում և լրացուցիչ առողջական ստուգումների կարիք չունի: Բայց եթե բժիշկները պահանջեն, նա պատրաստ է դա իրականացնել։
Դեմոկրատներն ավելի ու ավելի հաճախ են բարձրաձայնում Թրամփի հետ բանավեճում նրա ձախողումից հետո Բայդենին փոխարինող մեկ այլ թեկնածու առաջադրելու գաղափարը։ Ինքը՝ Բայդենը, պնդում է, որ մտադիր է մնալ մրցավազքում և գնալ մինչև վերջ։
Սպասվում է, որ Բայդեն-Թրամփ երկրորդ բանավեճը կկայանա սեպտեմբերի 10-ին։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

