Ստեփանակերտի քաղաքապետն արդեն ազատության մեջ է

Դավիթ Սարգսյանն արդեն ազատության մեջ է։ Այս մասին հայտնում է արցախցի փաստաբան Ռոման Երցյանը՝ մանրամասնելով.

«ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը»։