Արևայրուք ընդունելու հիմնական սխալները
Առողջախահության նախարարությունը նշում է
արևայրուք ընդունելու հիմնական սխալները․
երկար ժամանակ արևի տակ գտնվելն առանց արևապաշտպան քսուքների օգտագործման,
արևայրուք ընդունելն արևի ակտիվության պիկ ժամերին (10:00-ից 16:00),
սպիտակամաշկ կամ զգայուն մաշկ ունեցող մարդկանց դեպքում մաշկի բավարար պաշտպանություն չապահովելը:
Սխալ արևային լոգանքի հետևանքները․
արևային այրվածքներ. կարմրություն, ցավ, բշտեր, այտուց և քոր,
մաշկի վաղաժամ ծերացում. կնճիռներ, պիգմենտային բծեր և էլաստիկության կորուստ,
մաշկի քաղցկեղի բարձր ռիսկ. ոււլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասել մաշկի բջիջների ԴՆԹ-ն, ինչը կարող է հանգեցնել մելանոմայի և մաշկի այլ քաղցկեղների:
Ի՞նչ անել արևային այրվածքների դեպքում․
- հեռացե՛ք արևի ուղիղ ճառագայթներից. գտե՛ք ստվեր կամ մտե՛ք ծածկի տակ,
- սառեցրե՛ք մաշկը. օգտագործե՛ք սառը թրջոցներ կամ ընդունե՛ք սառը ցնցուղ,
- խոնավացրե՛ք մաշկը. կիրառե՛ք խոնավացնող քսուք կամ ալոե վերայի գել,
- արևային այրվածքը կարող է առաջացնել ջրազրկում, շա՛տ ջուր խմեք,
- չվնասե՛ք բշտերը, պաշտպանե՛ք այրված մակերեսները մեխանիկական վնասումներից,
- տարածուն այրվածքների դեպքում դիմե՛ք բժշկի, հատկապես, եթե արևային այրվածքները ուղեկցվում են ջերմությամբ, սրտխառնոցով, գլխապտույտով և ցավերով:

