ՔՊ-ական 3 պատգամավորներ արձագանքել են Բագրատ Սրբազանի առաջարկին
ՔՊ-ական 3 պատգամավորներ արձագանքել են Բագրատ Սրբազանի` հանդիպման մասին առաջարկին:
Գուրգեն Արսենյանը ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ կմտածի` գնա՞լ, թե ոչ Սրբազանի հետ քննարկման, եթե իր անունը հնչի։
Բաբկեն Թունյանն էլ ասել է, որ եթե Բագրատ Սրբազանն իրեն պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի, ապա կմտածի այդ ուղղությամբ:
«ՔՊ–ն որևէ մեկի հետ, որևէ պարագայում չի պատրաստվում վարչապետի իմպիչմենտը քննարկել. Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու առաջարկ չի եղել», – նշել է Սարգիս Խանդանյանը:

