Դանիայում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Ամո՜թ» վանկարկումներով (տեսանյութ)
Աշխատանքային այցով Դանիայի թագավորություն մեկնած Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «ամո՜թ» վանկարկումներով:
Տարածված տեսանյութում երևում է, որ հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ պիկետ են իրականացնում: Քիչ անց նրանց են մոտենում մի քանի տղամարդիկ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հյուպատոսության աշխատակիցներ:
«Դուք մեր հայրենիքը վաճառածին եք պաշտպանում, մեր հայրենիքը վաճառածին բերել եք այստեղ, որ ինչի՞ց խոսի, ստրուկներ: Դադարեցրե՛ք բռնությունները Հայաստանում, Նիկոլ Փաշինյան»,-հայտարարում է բողոքող կանանցից մեկը:

