Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ նովոստի»ն հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի հաղորդել է Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան (NOS)՝ հղում անելով դաշինքի աղբյուրներին։

«ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում Թուրքիան աջակցություն է հայտնել հեռացող վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը», հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ռյուտեն անցած ուրբաթ այցելեց Ստամբուլ՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մնացած վերջին չորս երկրներից մեկն էր, որը աջակցություն է հայտնել Ռյուտեին:

Նիդեռլանդների վարչապետին մնում է միայն ստանալ Հունգարիայի, Սլովակիայի և Ռումինիայի աջակցությունը։