Իրենց իսկ միֆոլոգիայի համաձայն Ռուսաստանը շատ ավելի վտանգավոր է, քան Թուրքիան և Ադրբեջանը միասին վերցրած…

Նիկոլական քարոզչամեքենան զանազան ինֆլյուենսերների միջոցով արշավ է սկսել, թե բա «հանձնելը ողջամտություն է, հերիք է կռիվ տանք մեզնից ավելի հզոր թշնամիների դեմ»։

Փաստորեն, երբ խոսքը Թուրքիային կամ Ադրբեջանին դիմադրելու մասին է, դա «ողջամիտ չէ, պետք է լինենք հեզ ու ճկուն», բայց նույն այդ կերպարները Ռուսաստանի դեմքին բացեիբաց թռնելու և ուղիղ կոնֆլիկտ հրահրելու մեջ որևէ խնդիր չեն տեսնում։

Ռուսաստանի դեպքում միանգամից հիշում են «ինքնիշխանությունը», թեպետ իրենց իսկ միֆոլոգիայի համաձայն Ռուսաստանը շատ ավելի վտանգավոր է, քան Թուրքիան և Ադրբեջանը միասին վերցրած…

 

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից