Մենք նոր ցեղասպանության առաջ ենք կանգնելու, որի իրագործման դռներն այս պահին Տավուշում բացում են…
Այսօր` Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ, ցեղասպան և ահաբեկիչ պետություն Թուրքիայի նախագահ Էրդողանը
- հերթական անգամ ժխտել է ցեղասպանությունը` իրենց կողմից իրագործված ահասարսուռ ոճրագործությունն անվանելով «անհիմն հիշողություններ», «հորինված պատմություններ», «խավար», որից պետք է հրաժարվել և ազատվել,
- հատուկ շեշտել է, որ դա «հասկացել է» նիկոլ փաշինյանը, ասել է, թե համակարծիք է,
- հետն էլ վախեցրել է, թե «հնարավորությունների դռները հավերժ բաց չեն մնում», ասել կուզի` եթե չհրաժարվեք ցեղասպանությունից, լավ չի լինի …
Երբ հանցագործը չի ընդունում իր հանցանքը և պատիժ չի կրում, նա նորից է հանցանքը գործելու։ Դրանում մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու` Սումգայիթ, Գանձակ, Մարաղա, 2020-2023 թթ. Արցախ… Ու եթե այսքանից հետո շարունակենք մեր գոյաբանական թշնամի թուրքի մեջ «բարեկամ» փնտրել ու տենչալ/մուրալ թշնամու հետ «զիջմամբ խաղաղություն», մենք նոր ցեղասպանության առաջ ենք կանգնելու, որի իրագործման դռներն այս պահին Տավուշում բացում են…

