Իրանում ոստիկանության և ԻՀՊԿ-ի օբյեկտների վրա հարձակված 15 անձինք սպանվել են
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ծառայողները ոչնչացրել են 15 անձի, որոնք Սիստան և Բելուջիստանի նահանգում հարձակվել են ոստիկանության և ԻՀՊԿ-ի օբյեկտների վրա: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նշվում է, որ ըստ EFE գործակալության՝ բախումների ժամանակ զոհվել են նաև երեք ոստիկան և ԻՀՊԿ-ի երկու զինծառայող։
Հարձակումները տեղի են ունեցել ապրիլի 3-ի երեկոյան՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգի Ռասկ և Չաբահար քաղաքներում:
Հարձակվողները պատանդներ են վերցրել Չաբահարում: Ինչպես նշում է EFE-ն, ԻՀՊԿ-ի ուժերի և հարձակվողների միջև բախումներից մի քանի ժամ անց բոլոր պատանդներին հաջողվել է ազատել։
Իրանի ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին հայտարարել է, որ հարձակումների համար պատասխանատվությունը կրում է «Ջեյշ ազ Զոլմ» արմատական խմբավորումը, որն Իրանում ահաբեկչական են ճանաչվում։
Անցած տարվա դեկտեմբերին նույն խմբավորումը ստանձնել էր Ռասկ քաղաքում ոստիկանների վրա հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով սպանվել էր 11 իրավապահ:
Խմբավորումը փոխգործակցել է Իրանում քուրդ անջատականների հետ։ «Ջեյշ ազ Զոլմ» խմբավորումը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել նաև ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ջեյշ ալ Ադլ» («Արդարության բանակ») սուննի խմբավորման անդամները հարձակվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Ռաս և Չաբահար քաղաքների երկու ոստիկանական բաժանմունքների վրա։

