Փաշինյանը և Ստոլտենբերգը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության վերաբերյալ հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ:

Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով: