Թուրքիայի ԶՈՒ և Ադրբեջանի բանակի համագործակցությունը մեծ ներդրում կունենա ՆԱՏՕ-ի համար. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բարձր է գնահատել ադրբեջանական բանակի զինծառայողների պրոֆեսիոնալիզմը խաղաղապահ առաքելություններում և այլ ոլորտներում նրանց գործունեությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։

Ստոլտենբերգը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական բանակի սերտ համագործակցությունը Թուրքիայի զինված ուժերի հետ նույնպես մեծ ներդրում կունենա Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում: