Մոսկվան միջազգային հետախուզում է հայտարարել Ղազախստանում Ուկրաինայի նախկին դեսպանի նկատմամբ
Մոսկվայի դատարանը թույլատրել է հեռակա կալանավորել Ղազախստանում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Վրուբլյովսկուն։
Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ռուսներին սպանելու կոչերի համար։
Ինչպես ՏԱՍՍ-ին փոխանցել են Մոսկվայի իրավապահ մարմինները, ուկրաինացի դիվանագետը հայտնվել է դաշնային և միջազգային հետախուզման մեջ։

