Վրաստանը քննարկում է ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու հարցը
«Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ կուսակցությունը նախաձեռնում է օրինագիծ՝ պայքարելու կեղծ-ազատական արժեքների, այդ թվում՝ ԼԳԲՏ քարոզչության դեմ: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մդինարաձեն, վկայակոչելով միջազգային հետազոտությունները, հայտարարել է, որ մի շարք երկրներում, որտեղ կեղծ-ազատական գաղափարախոսությունը ակտիվորեն տարածվում է, 18-ից 25 տարեկան մարդկանց մոտավորապես 20%-ն ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում։
«Խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ պետք է ակտիվորեն դիմակայել այդ քարոզչությանը և կիրառել օրենսդրական մեխանիզմներ»,-հավելեց նա։

