Հայ և ռուս ժողովուրդների խորքային կապի ավանդույթները պետք է փոխանցել սերունդներին. Սերգեյ Կոպիրկին
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Գեղարքունիքում այցելել է ռուսաց լեզվի, մշակույթի և հայ-ռուսական բարեկամության պատմության ուսումնասիրման կենտրոնի բացմանը։
«Ամենամեծ ճանապարհը սկսվում է առաջին քայլից, իսկ այդ քայլերն արված են հաջող»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը։
Նրա կարծիքով՝ կենտրոնի բացումը երեխաների համար հետաքրքիր է և օգտակար է կրթության, դաստիարակության և աշխարհայացքի ընդլայնման տեսանկյունից։
«Ւնձ, որպես դեսպանի, հատկապես կարևոր է այն, որ նման միջոցառումները ամրացնում են մեր երկրների միջև հարաբերությունները, իսկ դրանք առաջին հերթին մարդկանց միջև շփումներն են։ Եվ այդ ավանդույթները շատ արժեքավոր ու խորն են։ Դրանց փոխանցումը սերունդներին կարևոր է մեր երկրների և ժողովուրդների ճակատագրի համար»,–ասել է դեսպանը։
Նա շնորհակալություն է հայտնել այս կարևոր նախաձեռնության կազմակերպիչներին։

