Ինչ-որ մի խելագար ասում է՝ արցախցիների ձեռքին գտնվողն անձնագիր չէ․ Հրանտ Բագրատյան
Օրերս արցախցի մի քանի տասնյակ նախկին դատախազներ ու դատավորներ հանդիպում էին խնդիրում կառավարության ղեկավարի կամ տեղակալի հետ՝ իրենց թոշակների և անձնագրերի հետ կապված: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:
«Ինչ-որ մի խելագար ասում է, որ արցախցիների ձեռքին գտնվողն անձնագիր չէ, նրանք պետք է անցնեն ՀՀ քաղաքացի դառնալու ընթացակարգ և այդ ընթացակարգի բացակայության պատճառով այդ մարդկանց թոշակ չենք տալիս: Նրանց հետ հանդիպել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որ ասել էր՝ սա շատ բարդ պրոբլեմ է, որը պետք է փորձեն լուծել:
Այսինքն քիչ է, որ Փաշինյանը քշեց այդ մարդկանց Արցախից, և դա արևմտյան ուժերի ցանկությունն էր: Ես չեմ կարող պատկերացնել մի իրավիակ, երբ Ադրբեջանն ասում է՝ արի, ես քեզ Ադրբեջանի անձնագիր եմ տալիս, Հայաստանն ասում է՝ իմ տված անձնագիրը բեր հետ տուր: Էս ո՞ւր ենք հասել, որտե՞ղ է բարոյականությունը»,-ասաց նա:

