Հայկ Մարությանը մանդատից զրկվեց

Երևանի ավագանին կողմ քվեարկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը։

Մարությանը մանդատից զրկվեց 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Նախկին քաղաքապետնը հայտարարեց, որ իրեն մանդատից զրկելը մաքուր քաղաքական որոշում է՝ զրկել ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից։ «Մեզ հանում եք, որովհետև ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը։ Թե չէ բացակայություն, սաղ լոլոներ են։ Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, ու դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ էդ իրավունքը տվել, դո՞ւք եք ինձ էդ մանդատը տվել, թե՞ կարող ա մատածում եք, դուք իմ գործատուն եք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են, հարգելիներս, դուք ո՞վ եք։ Էս էլ որերորդ անգամ արհամարում եք երևանցիների քվեն»,-ասաց Մարությանը՝ անտեղյակ մարդկանց իրազեկելով, որ Երևանի ավագանու անդամի աշխատանքը հասարակական հիմունքով է, նրանք աշխատավարձ չեն ստանում։

Հիշեցնենք, որ այսօր ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ավագանու 5 ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու հարցը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.

Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)

Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց»)

Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)

Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)

Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)

Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն:  Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա: