Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է առանց ՀԱՊԿ-ի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ-ում համագործակցության։  Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին  տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։

«Ես չեմ կարող ձեզ տրամադրել տեղեկատվություն, որն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ  առանց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության»,-ասել է Վասիլևը։

Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակը օգտագործելու փորձեր՝ իրավիճակը սրելու ոչ միայն այնտեղ, այլև ողջ Կովկասում։

Հայաստանի իշխանությունները բազմիցս մեղադրել են ՀԱՊԿին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկի  ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Հոկտեմբերի 26-ին ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստին, միջոցառումներին Հայաստանը ներկայացնում էր երկրի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին ևս Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել։