Ամեն ինչ վերահսկողության տակ է, կարևորը՝ հասկանանք, թե ում. Լավրովը կատակել է Աբդոլլահիանի հետ հանդիպմանը

Ռուսաստանի Դաշնության և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը բանակցություններ են վարել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Հանդիպումից առաջ նախարարները սեղմել են ձեռքերը, իսկ Իրանի ԱԳՆ ղեկավարը հարցրել է Լավրովին, թե ինչպես է նա։

«Ամեն ինչ վերահսկողության տակ է, կարևորը՝ հասկանանք, թե ում»,- ի պատասխան կատակել է ՌԴ ԱԳ նախարարը: