Բաքուն Բորելին մեղադրել է Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ Ալիևի տեսակետները խեղաթյուրելու համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները` տարածքային հավակնությունների մասին, խիստ մտահոգիչ են, և որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի անընդունելի և կունենա լրջագույն հետևանքներ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների համար:
Ըստ Բաքվի՝ Բորելը խեղաթյուրում է փաստերը՝ արհմարհելով Ադրբեջանի օրինական շահերը, և նման սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները։
«Բարձր ներկայացուցիչը ոչ միայն ամբողջությամբ խեղաթյուրում է Ադրբեջանի նախագահի տեսակետներն Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ պատմական փաստերի շուրջ, այլ նաև հրահրում է ռազմականացված և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Դրանում նաև նշվում է, որ ներկայում նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար:

