Վեդիում 29-ամյա ծննդկանի ու նորածնի մահվան գործով տուժող կողմը լիահույս է արդարադատության հաստատման հարցում

Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը 29-ամյա ծննդկանի ու նորածնի մահվան փաստով հարուցված քրեական գործը մեր երկարատև փայքարից հետո դատարանում է և տուժող կողմը լիահույս է արդարադատության հաստատման հարցում։

Հիշեցում` դեպքը գրանցվել էր 2019թ. օգոստոսի 2-ին ժամը 07:55-ին, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել այն մասին, որ օգոստոսի 1-ին իրենց մոտ է ընդունվել Վեդի քաղաքի բնակչուհի՝ ծնված 1990 թվականին, ով գտնվել է հղիության 9-րդ ամսում օգոստոսի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, պտուղը ծնվել է մահացած վիճակում, իսկ ծննդկանը օգոստոսի 2-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, մահացել է վիրահատությունից հետո:

Փաստաբան Աննա Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից