Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
Այսօր, հունվարի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ. տեղեկացնում է ՀՀ առաջին նախագահի խոսնակը։
Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

