Ձյան ծածկի բարձրությունը Վայոց ձորի լեռներում հասել է 40 սմ-ի

Ինչպես և կանխատեսվել էր` ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին և 24-ին դիտվել են ինտենսիվ տեղումներ և քամու ուժգնացում, որոնք լեռնային շրջաններում ուղեկցվել են ուժեղ բքով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է․

  • Շիրակում՝ 7-16 սմ,
  • Կոտայքի լեռներում՝ 15-17 սմ,
  • Կոտայքի նախալեռներում՝ 2 սմ,
  • Գեղարքունիքում՝ 5-34 սմ,
  • Լոռիում՝ 1-7 սմ,
  • Արագածոտնի լեռներում՝ 11-19 սմ,
  • Արագածոտնի նախալեռներում՝ 3 սմ,
  • Վայոց ձորի լեռներում՝ 40 սմ,
  • Սյունիքի նախալեռներում՝ 4-5 սմ։