Եվրոպացի գործընկերների հետ խոսել եմ ՀՀ-ում քաղբանտարկյալների, մարդու հիմնարար իրավունքների բացակայության ճգնաժամի մասին․ Դավիթ Սիրունյան

Նախորդ շաբաթ որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ մասնակցեցի Բուդապեշտում անցկացվող Ռոբերտ Շուման ինստիտուտի և Վիլֆրիդ Մարտենսի անվան Եվրոպական հետազոտությունների կենտրոնի համատեղ կազմակերպած «The Rule of Law» կրթական-հետազոտական այցին։

Վերջինիս ընթացքում Եվրոպացի գործընկերների հետ տարբեր ձևաչափերով կազմակերպված հանդիպումների ժամանակ բարձրաձայնել և խոսել եմ Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքական հետապնդումների արդյունքում ապօրինի բանտարկվածների (Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, մեկ տասնյակից ավել ուսանողներ և այլոք), Հայաստանում առկա մարդու հիմնարար իրավունքների բացակայության ճգնաժամի և Ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների մասին։

 

Դավիթ Սիրունյանի ֆեյսբուքյան էջից