Խաչատուրյանը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ Նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ, այցի ընթացքում նախագահը մասնակցելու է Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։

Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Արգենտինայի բարձր ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։