186 մլրդ-ը պահուստներում քնացնելը չի՞ նշանակում, որ կառավարությունը չգիտի՝ ինչպես ծախսել. Արթուր Խաչատրյան
«186 մլրդ դրամ քնացնելն արդյո՞ք չի նշանակում, որ կառավարությունը պարտք է վերցնում, հարկերն է ավելացնում, տուրքերն է ավելացնում, ժողովրդին սարքում է տուգանքի մատերիալ և տուգանքն է ավելացնում, բայց չի իմանում, թե ինչպես ծախսի այդ գումարները և քնացնում է պահուստային ֆոնդի վրա»,- այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նաև հիշեցրեց, որ կառավարությունը մի քանի նիստ առաջ էր եկել ԱԺ և, բյուջեի տողերում փոփոխություններ անելով, պահուստային ֆոնդը 3%-ից ավելացրել էր 6%։

