Ուկրաինան ԱՄՆ-ից ֆինանսական օգնություն չի ստանա առնվազն մինչև դեկտեմբերի կեսը. «Բլումբերգ»
ԱՄՆ-ից Ուկրաինային նոր օգնության ընդունումը կարող է ձգձգվել առնվազն մինչև դեկտեմբերի կեսը, հաղորդում է «Բլումբերգ»-ը:
Գործակալության նյութում ասվում է, որ Ուկրաինայի երբեմնի լայն և գրեթե անվերապահ աջակցությունը «ճաքեր է տալիս» այն համապատկերին, որ իրավիճակը մարտի դաշտում «փակուղի է մտել»:
Ուկրաինային օգնելու մասին որոշումը լավագույն դեպքում կկայացվի այդ նպատակների համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 61 մլրդ դոլարի հարցումից երկու ամիս անց, ասված է հոդվածում:
Բացի դրանից, Հանրապետական կուսակցությունում առճակատումը կարող է հանգեցնել նրան, որ հարցի քննարկումը ձգձգվի մինչև Նոր տարի։
Երկու կուսակցությունների սենատորները մտադիր են առաջիկայում պայմանավորվել միջոցառումների փաթեթի շուրջ, սակայն, ինչպես կարծում Է «Բլումբերգ»-ը, համաձայնեցման հետ կապված խնդիր կարող է առաջանալ Ներկայացուցիչների պալատում:
Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու և ԱՄՆ հարավային սահմանի ամրապնդման հարցերը ամերիկյան օրենսդիրները քննարկում են նախօրեին ընդունած միջանկյալ բյուջեից առանձին։

