Արարատ Միրզոյանը «Չեթամ հաուս»-ի քննարկումն «արժեքավոր» է գնահատել
Արժեքավոր քննարկում է տեղի ունեցել «Չեթամ հաուս»-ում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տարածաշրջանային զարգացումների, Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման մեր տեսլականի վերաբերյալ։ Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Առանցքային դեր են խաղում Գրանադայի քառակողմ հայտարարությանը հանձնառությունը և տարածաշրջանային նախագծերի խթանումը, ինչպիսին է «Խաղաղության խաչմերուկը», – գրել է Միրզոյանը:

