Կարելի է, իհարկե, ԱԺ-ում բրյոշուրներ բաժանել ու չնկատել հենց մեր սահմանների երկայնքով ընթացող վտանգավոր զարգացումները, բայց դրանից իրականությունը չի փոխվում

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Սա դրվագ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից համատեղ անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» զորավարժություններից։ Պաշտոնական աղբյուրներով միայն՝ վարժանքներին մասնակցում է 130 միավոր զրահատեխնիկա, 100 հրանոթ, ավելի քան երկու տասնյակ ավիացիոն միջոց և այլ տեխնիկա:
Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակն Ադրբեջան է բերել նաև F-16 կործանիչները։

Կարելի է, իհարկե, ԱԺ-ում բրյոշուրներ բաժանել ու չնկատել հենց մեր սահմանների երկայնքով ընթացող վտանգավոր զարգացումները, կարելի է անգամ լսել տարբեր միջազգային գործընկերների՝ գեղեցիկ փաթեթավորված ելույթները խաղաղության մասին, բայց դրանից բարդ իրականությունը չի փոխվում։ Խաղաղություն ցանկացողները պետք է սովորեն պատրաստվել պատերազմի, թղթերը կամ ականջահաճո խոստումները վստահորեն չեն բերելու խաղաղություն մեզ համար»։

 

Տեսանյութն՝ այստեղ