Օկուպացված Արցախում զորավարժությանը նախատեսվում է ներթափանցում թշնամու տարածք, կռահո՞ւմ եք՝ ում դեմ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է

«Ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության` Նախիջևանում և օկուպացված Արցախում այս օրերին ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ երկու կողմերի հատուկ նշանակության ջոկատները (այսպես կոչված «կոմանդոները») իրականացրել են վարժանքներ, որոնց սցենարը նախատեսում է ներթափանցում թշնամու օպերատիվ տարածք և այդտեղի բնակավայրերում տեղակայված թշնամու զինված խմբերի չեզոքացում:

Կռահու՞մ եք, թե ում դեմ է այս նախապատրաստությունը և որո՞նք են այդ բնակավայրերը:

Հիշեցնեմ նաև, որ 2020 թվականից հետո Հայաստանում որևէ լուրջ զորավարժություն չի եղել»: