Ֆրանսիայի 8 օդանավակայաններ այսօր ևս ստացել են ռումբի առկայության մասին ահազանգ

Ֆրանսիայի ութ օդանավակայան ռումբի առկայության մասին ահազանգ է ստացել, օդանավակայաններից երեքը տարհանվել են։ Այս մասին այսօր հաղորդել է BFMTV-ն։

Նշվում է, որ Ռեննի, Տարբեի և Բեզիեի օդանավակայանները սկսել են տարհանում։ Լիլի, Բովեի, Նանտի, Պաուի և Բրեստի օդանավակայանները նույնպես տեղեկություններ են ստացել պայթյունի վտանգի մասին, հաղորդում է BFMTV-ն։

Ֆրանսիայում վերջին շրջանում հաճախակի են դարձել ռումբերի ու ահաբեկչական հարձակումների սպառնալիքների մասին հաղորդագրությունները։