Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
ՌԴ և Իսրայելի նախագաներ Վլադիմիր Պուտինն ու Բենյամին Նեթանյահուն հեոռախոսազորւյց են ունեցել, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Քննարկվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կտրուկ սրման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակը։
«Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել զոհված իսրայելցիների հարազատներին։ Վ. Վ. Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ ի նպատակ իրավիճակի կարգավորմանը, թույլ չտալու հետագա էսկալացիան և կանխելու Գազայի հատվածում հումանիտար աղետը:
Մասնավորապես, իսրայելական կողմին են հասցվել Պաղեստինի, Եգիպտոսի, Իրանի և Սիրիայի առաջնորդների հետ այսօրվա հեռախոսային շփումների առանցքային կետերը: ️
Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպատակաուղղված աշխատանք տանել՝ ի շահ պաղեստինա-իսրայելական առճակատման դադարեցման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով խաղաղ կարգավորման հասնելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

