Ահա թե ինչի հանգեցրեց Գրանադայի կապիտուլյացիան
«Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի 8 գյուղերը դեռևս Հայաստանի օկուպացիայի ներքո են, և շեշտել է այդ գյուղերի ազատագրման կարևորությունը»,- ասել է թշնամական Ադրբեջանի ղեկավարը Շարլ Միշելին, այն բանից հետո, երբ պրահյան գործընթացով ստացավ Արցախը, ապա առանց ներկայանալու անգամ միակողմանիորեն ստացավ նախկին անկլավները, իսկ հիմա, առանց որևէ բան ճանաչել պատրաստվելու՝ նպատակ ունի «օրինավոր կերպով» ստանալ իր հասանելիքը, որը ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ վարչապետն արդեն հանձնել է։
Հիշեցնեմ, որ այսպես կոչված անկլավների հանձնման դեպքում Հայաստանը ոչ միայն կզրկվի միջպետական ճանապարհներից ու գերակա բարձունքներից, այլ նաև կխարխլվեն 1990-ականներից ձևավորված ու դեռևս պահպանված տավուշյան ու արարատյան պաշտպանական բնագծերը՝ Հայոց բանակը զրկելով մարտունակ ստորաբաժանումներից։

