Արտուշ Գաբրիելյանը 1 ամսով կալանավորեց 18-ամյա Տիգրան Հովհաննիսյանին, ով ինքնակամ էր ներկայացել
Դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը 1 ամսով կալանավորեց 18-ամյա Տիգրան Հովհաննիսյանին, ով տեղեկանալով, որ ինքը ձերբակալված է՝ ինքնակամ ներկայացել էր քննիչին: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Միակ լավ բանն այն է, որ այլ անձանց հետ տեսակցությունը չի սահմանափակվել: Տիգրանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»,- նշել է նա:

