Արցախից տեղահանվածների ընտանիքներում 31 երեխա է ծնվել, որից 11-ը՝ Երևանում
Արցախից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ են եկել բալիկներ, 31 ծնունդ է գրանցվել Հայաստանում, որից 11-ը Երևանում, իսկ 20-ը մարզերում։
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ըստ այդմ՝ Գեղարքունիքում ծնվել է 1,
Շիրակում 2,
Արարատում 3,
Լոռիում 1,
Կոտայքում 4,
Արմավիրում 3,
Տավուշում 1,
Սյունիքում 5 երեխա։

