Ադրբեջանի ՄԻՊ-ն ընդունել է Դավիթ Բաբայանին․ տրամադրել են ակնոցներ, գրադարանի և տեղեկատվության հասանելիություն

Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան ընդունել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակից։

Այցը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։ Ալիևան լսել է Դավիթ Բաբայանին, ուսումնասիրել նրա պահման և բուժման պայմանները, օրենքով նախատեսված իրավունքների ապահովման վիճակը։

Հաղորդվում է, որ Բաբայանին տրամադրել են ակնոցներ, գրադարանի և տեղեկատվության հասանելիություն։

Բաբայանն ասել է, որ կալանքի պայմանների հետ կապված բողոքներ չունի, նաև բուժզննում է անցել։

Նշվում է նաև, որ Դավիթ Բաբայանին տրամադրվել է փաստաբան։