Եթե ցանկանում եք սաղմնային վիճակում սպանել գաղափարը, ստեղծեք կոմիտե. Ստեփան Դանիելյան
Եթե ցանկանում եք սաղմնային վիճակում սպանել գաղափարը, ստեղծեք կոմիտե:
Չարլզ Քեթերինգ
—-
Միակ Կոմիտեն, որն ընդունակ է ինչ-որ բան անել, բաղկացած է երեք մարդուց, որոնցից մեկը հիվանդ է, իսկ մյուսը՝ բացակա:
Հենդրիկ Վան Լուն
————
Ցանկացած կոմիտե, կարող է ավելի հիմար որոշում ընդունել, քան դրա անդամներից յուրաքանչյուրն առանձին-առանձին վերցրած:
Կոբլիցի օրենքը
——-
Ես ման եկա ողջ քաղաքում, և չգտա մի որևէ կոմիտեի պատվին տեղադրված արձան:
Գիլբերտ Չեստերտոն
————–
Երբ համակարգիչները դառնան չափազանց խելացի, մենք նրանց կմիավորենք մի որևէ կոմիտեի մեջ, և դա նրանց կկործանի:
Բրեդլիի Տրիվիալ Սահմանադրություն
————
Կոմիտեն դա մի փակ նրբանցք է, որտեղ գայթակղում են մտնել գաղափարներին, նրանց խեղդամահ անելու համար:
Սըր Բարնեթ Կոկս
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

